
PS Gateway Mobile Հավելված + հավելում
PS Gateway Mobile -ը PS Gateway-ի համար նախատեսված Beta / Early Access Android ուղեկցող հավելված է։ Այն օգնում է կայքի սեփականատերերին և լիազորված աշխատակիցներին հեռախոսից կառավարել վճարումները, PayLink-երը, պատվերները, ֆիսկալ կտրոնների գործողությունները և mobile push ծանուցումները։
PS Gateway Mobile-ը աշխատում է ձեր WordPress կայքում տեղադրված PS Gateway Mobile Add-on հավելման հետ միասին։
Ինչ է ներառված
PS Gateway Mobile-ը ներառում է երկու մաս՝
- PS Gateway Mobile Add-on WordPress-ի համար
- PS Gateway Mobile Android App
WordPress հավելումը տրամադրում է mobile REST API endpoint-ներ, mobile access կարգավորումներ, սարքերի գրանցում և push ծանուցումների աջակցություն։
Android հավելվածը միանում է ձեր WordPress կայքին WordPress Application Passwords-ի միջոցով և ցուցադրում է բջջային ինտերֆեյսը պատվերների, PayLink-երի, կտրոնների գործողությունների և կարգավորումների համար։
Beta տարբերակի մասին
PS Gateway Mobile-ը ներկայում տրամադրվում է որպես Beta / Early Access պրոդուկտ։
Հիմնական workflow-ը օգտագործելի է, սակայն mobile փորձառությունը դեռ բարելավվում է։ Որոշ ֆունկցիաներ կարող են փոփոխվել, իսկ ապագա տարբերակներում կարող են ավելացվել նոր mobile դերեր, թույլտվություններ և ծանուցումների տեսակներ։
Պահանջներ
PS Gateway Mobile-ից օգտվելու համար անհրաժեշտ է՝
- WordPress կայք՝ տեղադրված և ակտիվ PS Gateway հավելումով
- Տեղադրված և ակտիվ PS Gateway Mobile Add-on
- Android հեռախոս
- WordPress օգտատեր՝ mobile հավելվածին մուտք գործելու թույլտվությամբ
- WordPress Application Password այդ օգտատերի համար
- PlanetStudio-ից ակտիվ PS Gateway Mobile service token, եթե օգտագործվում են push ծանուցումներ
Լրացուցիչ ֆունկցիաները կարող են պահանջել PS Gateway-ի հավելյալ add-on-ներ՝
- WooCommerce պատվերների համար անհրաժեշտ է WooCommerce ինտեգրում
- Ֆիսկալ կտրոնների գործողությունների համար անհրաժեշտ է eHDM Add-on
- PayLink ստեղծելու համար անհրաժեշտ է PayLink աջակցություն PS Gateway-ում
Տեղադրում
1. Տեղադրեք WordPress հավելումը
Տեղադրեք և ակտիվացրեք PS Gateway Mobile Add-on -ը ձեր WordPress կայքում։
Ակտիվացումից հետո բացեք՝
PS Gateway → Mobile App
Այստեղ կարող եք կառավարել միացված սարքերը և mobile access կարգավորումները։
2. Տեղադրեք Android հավելվածը
Ներբեռնեք և տեղադրեք PS Gateway Mobile Android App -ը ձեր հեռախոսում։
Քանի որ հավելվածը ներկայում տարածվում է Google Play-ից դուրս, Android-ը կարող է խնդրել թույլատրել տեղադրումը browser-ից կամ file manager-ից։
Հավելվածի միացում
Բացեք Android հավելվածը և անցեք Settings բաժին։
Մուտքագրեք՝
- Կայքի URL
- WordPress օգտանուն
- WordPress Application Password
Այնուհետև սեղմեք Connect։
Հավելվածը կմիանա ձեր WordPress կայքին, կգրանցի սարքը, կբեռնի mobile access կարգավորումները և կպատրաստի Orders էկրանը։
Օգտագործեք կայքի ամբողջական URL-ը, օրինակ՝
https://example.com
Production կայքերի համար միշտ օգտագործեք HTTPS՝ վավեր SSL սերտիֆիկատով։
WordPress Application Passwords
PS Gateway Mobile-ը ձեր սովորական WordPress գաղտնաբառի փոխարեն օգտագործում է WordPress Application Passwords։
Նոր գաղտնաբառ ստեղծելու համար՝
- WordPress-ում անցեք Users → Profile բաժին։
- Գտեք Application Passwords բաժինը։
- Ստեղծեք նոր գաղտնաբառ PS Gateway Mobile-ի համար։
- Պատճենեք գեներացված գաղտնաբառը։
- Օգտագործեք այն mobile հավելվածի Settings էկրանում։
Mobile Access դերեր
Mobile Add-on-ը աջակցում է role-based access համակարգին։
Հասանելի mobile դերերն են՝
- Administrator
- PS Gateway Mobile Manager
- PS Gateway Mobile Cashier
Յուրաքանչյուր դերի համար կարող եք կարգավորել, թե ինչ կարող է տեսնել և կատարել տվյալ դերը այստեղից՝
PS Gateway → Mobile App → Mobile access
Յուրաքանչյուր դերի համար կարող են լինել առանձին կարգավորումներ՝
- Push ծանուցումներ
- Հավելվածի էկրաններ
- Կտրոնների գործողություններ
- Պատվերների տեսանելիություն
Հավելվածի թույլտվություններ
Կարող եք միացնել կամ անջատել՝
- Orders էկրան
- PayLink-երի ստեղծում
- Settings էկրան
Mobile հավելվածը կարդում է այս կարգավորումները ձեր WordPress կայքից և ցուցադրում է միայն թույլատրված navigation item-ները։
Կտրոնների գործողություններ
Կարող եք վերահսկել՝ արդյոք դերը կարող է՝
- Տպել կտրոն
- Կրկին ուղարկել QR email
Ֆիսկալ կտրոնների գործողությունները պահանջում են eHDM աջակցություն և հասանելի են միայն աջակցվող պատվերների համար։
Պատվերների տեսանելիություն
Կարող եք սահմանափակել, թե որ պատվերները կարող է տեսնել դերը՝ ըստ՝
- Աղբյուրի
- Վճարման կարգավիճակի
- Woo վճարման մեթոդի
Աջակցվող աղբյուրներն են՝
- WooCommerce
- PayLink
- PayForm
- GiveWP
- WPForms
Օրինակ՝ Cashier դերը կարող է սահմանափակվել միայն WooCommerce cash on delivery պատվերներով։
Push ծանուցումներ
Push ծանուցումները կարգավորվում են յուրաքանչյուր mobile դերի համար առանձին։
Բացեք՝
PS Gateway → Mobile App → Mobile access
Ընտրեք դերը և միացրեք այն ծանուցումների տեսակները, որոնք տվյալ դերը պետք է ստանա։
Հասանելի ծանուցումների տեսակներն են՝
- WooCommerce վճարված պատվերներ
- WooCommerce cash on delivery պատվերներ
- PayLink վճարված
- Բացակայող ֆիսկալ կտրոն (Taxservice eHDM)
Եթե դերի համար ծանուցման ոչ մի տեսակ ընտրված չէ, այդ դերով օգտատերերը push ծանուցումներ չեն ստանա։
Push ծանուցումները օգտագործում են կամընտիր PlanetStudio mobile cloud service-ը և պահանջում են ակտիվ PS Gateway Mobile service token, որը կապված է ձեր Mobile Add-on բաժանորդագրությանը։
Push ծանուցումների համար նաև անհրաժեշտ է՝
- Գրանցված mobile սարք
- Push status-ը նշված է որպես Ready
- Սարքը միացված է Mobile App Devices աղյուսակում
- Android notification permission-ը միացված է հավելվածի համար
Սարքեր
Միացված հեռախոսները ցուցադրվում են այստեղ՝
PS Gateway → Mobile App → Devices
Devices աղյուսակը ցուցադրում է՝
- Device ID
- WordPress օգտատեր
- Platform
- App version
- Push status
- Դեր
- Enabled / Disabled կարգավիճակ
- Վերջին ակտիվության ժամանակ
Անհրաժեշտության դեպքում կարող եք անջատել կամ ջնջել սարքի գրառումները։
Պատվերներ
Հավելվածը տրամադրում է միասնական Orders էկրան PS Gateway աղբյուրների համար։
Կախված ձեր տեղադրված ինտեգրումներից և mobile access կարգավորումներից՝ Orders էկրանը կարող է ներառել՝
- WooCommerce պատվերներ
- PayLink վճարումներ
- PayForm վճարումներ
- GiveWP նվիրատվություններ
- WPForms վճարումներ
- Այլ PS Gateway աղբյուրներ, որոնք կարող են ավելացվել հետագայում
Յուրաքանչյուր պատվեր կարող է ցուցադրել՝
- Ամսաթիվ
- Աղբյուր
- Պատվերի համար կամ PSPG order ID
- Հաճախորդ կամ նպատակ
- Գումար և արժույթ
- Վճարման կարգավիճակ
- Ֆիսկալ կտրոնի կարգավիճակ, երբ աջակցվում է (Taxservice eHDM)
- Test mode նշում, երբ կիրառելի է
PayLink-եր
Լիազորված օգտատերերը կարող են ստեղծել PayLink-եր mobile հավելվածից։
PayLink էկրանը աջակցում է՝
- Բանկի ընտրություն
- Գումար
- Արժույթ
- Հղման տեսակ
- Նպատակ
- Նկարագրություն
PayLink ստեղծվելուց հետո այն կարելի է բացել պատվերի մանրամասներից և պատճենել կամ կիսվել հավելվածից։
Ֆիսկալ կտրոններ (eHDM)
Երբ eHDM աջակցությունը հասանելի է, հավելվածը կարող է ցուցադրել ֆիսկալ կտրոնի տվյալներ աջակցվող պատվերների համար։
Հնարավոր գործողություններն են՝
- Դիտել ֆիսկալ կտրոնի կարգավիճակը
- Բացել կտրոնի eHDM QR կոդը
- Կրկին ուղարկել կտրոնի eHDM QR email-ը
- Տպել eHDM ֆիսկալ կտրոնը
Կտրոնների գործողությունները կախված են՝
- Տեղադրված eHDM Add-on-ից
- Պատվերի աղբյուրից
- Վճարման կարգավիճակից
- Արժույթից
- Mobile դերի թույլտվություններից
Չաջակցվող աղբյուրները, pending վճարումները կամ այն պատվերները, որոնց համար ֆիսկալ կտրոն անհրաժեշտ չէ, ավելորդ կտրոնի զգուշացումներ չեն ցուցադրի։
Խնդիրների լուծում
Հավելվածը չի կարող միանալ
Ստուգեք, որ՝
- Կայքի URL-ը ճիշտ է
- WordPress-ը հասանելի է ձեր հեռախոսից
- Mobile Add-on-ը ակտիվ է
- Օգտանունը ճիշտ է
- Application Password-ը ճիշտ է
- REST API-ն արգելափակված չէ security plugin-ներով կամ server rules-ով
SSL կամ սերտիֆիկատի սխալ
Production կայքերի համար օգտագործեք HTTPS՝ վավեր SSL սերտիֆիկատով։
HTTP-ն նախատեսված է միայն local development-ի կամ private test միջավայրերի համար։
Պատվերներ չեն երևում
Ստուգեք՝
- Mobile access դերի կարգավորումները
- Պատվերի աղբյուրի թույլտվությունները
- Վճարման կարգավիճակի թույլտվությունները
- Woo վճարման մեթոդի սահմանափակումները
- Արդյոք միացված WordPress օգտատերն ունի ճիշտ mobile դեր
Push ծանուցումները չեն գալիս
Ստուգեք՝
- PS Gateway Mobile service token-ը ակտիվ է
- Սարքը ցուցադրվում է Devices բաժնում
- Push status-ը Ready է
- Սարքը Enabled է
- Ընտրված դերի համար միացված է համապատասխան ծանուցման տեսակը
- Android notification permission-ը միացված է հավելվածի համար
Կտրոնների գործողությունները բացակայում են
Ստուգեք՝
- eHDM Add-on-ը ակտիվ է
- Պատվերը աջակցում է ֆիսկալ կտրոնի գործողություններին
- Պատվերի վճարման կարգավիճակը թույլ է տալիս կտրոնի տպում
- Mobile դերի համար կտրոնի թույլտվությունները միացված են
- Պատվերի արժույթը և աղբյուրը աջակցվում են
Ներկայիս սահմանափակումներ
PS Gateway Mobile-ը ներկայում Beta ծրագրային ապահովում է։
Հայտնի սահմանափակումներ՝
- Միայն Android հավելված
- Դեռ հրապարակված չէ Google Play-ում
- Mobile դերերը և ծանուցումների կանոնները կարող են շարունակել զարգանալ
- Որոշ ինտեգրումներ կարող են ցուցադրել սահմանափակ տվյալներ, մինչև դրանց mobile data format-ը ընդլայնվի
Օգնությո՞ւն է պետք
Եթե օգնության կարիք ունեք, խնդրում ենք կապվել support-ի հետ՝
Support
https://planetstudio.am/support/
Սքրինշոթներ








