HayPost Tracking Add-on

PlanetStudio Payment Gateway

HayPost առաքանիների հետևման հավելում

HayPost Tracking Add-on-ը WooCommerce-ին ավելացնում է ՀայՓոստի առաքանիների ավտոմատ հետևման և ներհանրապետական առաքման սակագների հաշվարկի հնարավորություն։
Այն համաժամացնում է հետևման իրադարձությունները, սակագները և Հայաստանի փոստային ինդեքսները, ստեղծում է WooCommerce առաքման գոտիներ և հաճախորդի պատվերի էջում ցուցադրում առաքանու շարժի հստակ ժամանակագիծը։

Հավելումը նախատեսված է WooCommerce խանութների համար, որոնք՝

  • պատվերներն առաքում են ՀայՓոստի միջոցով,
  • հետևման համարները պահպանում են WooCommerce fulfillment գրառումներում,
  • ցանկանում են ավտոմատ ստանալ առաքման կարգավիճակի թարմացումները,
  • ցանկանում են, որ հաճախորդը հետևի առաքանուն՝ առանց պատվերի էջից հեռանալու։
  • ցանկանում են պատվերի ձևակերպման ժամանակ հաշվարկել ՀայՓոստի առաքման արժեքը՝ ըստ քաշի,
  • ցանկանում են Հայաստանի փոստային ինդեքսներով ստեղծել WooCommerce առաքման գոտիներ։

Անհրաժեշտ են PlanetStudio Payment Gateway Core-ը, WooCommerce-ը և HayPost հավելման ակտիվ token-ը։


Ինչպես է այն աշխատում

Հավելումն օգտագործում է WooCommerce fulfillment գրառման մեջ պահպանված հետևման համարը և առաքանու տվյալներն անմիջապես ստանում է ՀայՓոստի հետևման ծառայությունից։

Հետևման ընթացքը՝

  1. WooCommerce պատվերն առաքվում է ՀայՓոստի միջոցով
  2. Ստեղծվում է fulfillment, որտեղ առաքման մատակարար է ընտրված HayPost-ը
  3. Fulfillment-ում պահպանվում է ՀայՓոստի հետևման համարը
  4. Հավելումը հայտնաբերում է առաքանին և պլանավորում համաժամացումը
  5. Հետևման իրադարձություններն ու առաքման առաջընթացը պահպանվում են fulfillment-ի հետ
  6. Հաճախորդը WooCommerce պատվերի էջում տեսնում է առաքանու թարմացված ժամանակագիծը
  7. Առաքանին հասցեատիրոջը հանձնելուց հետո ավտոմատ համաժամացումը դադարեցվում է

Նախկինում համաժամացված հետևման տվյալները հասանելի են մնում նաև առաքումից հետո։

Ներհանրապետական առաքման ընթացքը

  1. Հավելումը ՀայՓոստից համաժամացնում է Sprint և Parcels սակագները և Հայաստանի փոստային ինդեքսների տեղեկատուն
  2. Ադմինիստրատորը ստեղծում կամ թարմացնում է անհրաժեշտ WooCommerce առաքման գոտիները
  3. WooCommerce-ը հաճախորդի քառանիշ փոստային ինդեքսը համադրում է առաքման գոտու հետ
  4. Հավելումը փաթեթի քաշով հաշվարկում է Standard կամ YES հասանելի սակագինը
  5. WooCommerce-ը պատվերի ձևակերպման ժամանակ ցուցադրում է ՀայՓոստի հասանելի առաքման մեթոդները

Պատվերի ձևակերպման ժամանակ օգտագործվում են վերջին հաջողությամբ պահպանված սակագներն ու փոստային ինդեքսները, և համակարգը չի սպասում ՀայՓոստի առցանց պատասխանին։


Պահանջներ

ՊահանջՆկարագրություն
WordPressԳործող WordPress կայք
WooCommerceԱնհրաժեշտ է պատվերների, fulfillment գրառումների, առաքման գոտիների և checkout սակագների համար
PlanetStudio Payment Gateway CoreԱնհրաժեշտ է հավելումների կառավարման և token-ի ակտիվացման համար
HayPost Tracking Add-onՀավելումը պետք է տեղադրված և ակտիվացված լինի
Ակտիվ tokenPlanetStudio-ի կողմից տրամադրված HayPost հավելման վավեր token
AMD խանութի արժույթՊահանջվում է checkout-ում ՀայՓոստի առաքման սակագներն օգտագործելու համար
Հայաստանի փոստային ինդեքսԳոտու որոշման համար պահանջվում է վավեր քառանիշ փոստային ինդեքս
ՀայՓոստի հետևման համարՊահանջվում է միայն առաքանու հետևման համար և պահպանվում է WooCommerce fulfillment-ում

Տեղադրում և ակտիվացում

  1. Տեղադրեք և ակտիվացրեք PlanetStudio Payment Gateway Core-ը
  2. Տեղադրեք և ակտիվացրեք WooCommerce-ը
  3. Ներբեռնեք և ակտիվացրեք HayPost Tracking Add-on-ը
  4. Անցեք՝
WordPress Admin → PS Gateway → Add-ons
  1. Գտեք HayPost Tracking Add-on քարտը
  2. Մուտքագրեք ակտիվացման token-ը
  3. Ակտիվացրեք token-ը

Ակտիվ token-ի դեպքում հասանելի են հետևման և առաքման տվյալների համաժամացումը, WooCommerce գոտիների կառավարումը, checkout սակագները և հաճախորդի առաքանու ժամանակագիծը։


HayPost առաքանու ավելացում

  1. Բացեք WooCommerce պատվերը
  2. Ստեղծեք կամ խմբագրեք առաքման fulfillment-ը
  3. Որպես առաքման մատակարար ընտրեք HayPost-ը
  4. Մուտքագրեք ՀայՓոստի հետևման համարը
  5. Պահպանեք fulfillment-ը

Հավելումն ավտոմատ հայտնաբերում է HayPost fulfillment-ները, երբ դրանք ստեղծվում կամ թարմացվում են։

Հավելումը չի ստեղծում առաքանի կամ հետևման համար։ Առաքանին պետք է արդեն գրանցված լինի ՀայՓոստում, իսկ դրա հետևման համարը՝ ավելացված WooCommerce պատվերին։


Առաքանիների կառավարում

Հայտնաբերված բոլոր HayPost առաքանիները հասանելի են այստեղ՝

WordPress Admin → PS Gateway → HayPost → Shipments

Shipments աղյուսակը ցուցադրում է՝

ՍյունակՆկարագրություն
OrderՀղումով WooCommerce պատվերի համարը
Tracking numberՀայՓոստի հետևման համարը՝ ՀայՓոստի կայքի հղումով
StatusԱռաքանու ընթացիկ վիճակը և վերջին իրադարձությունը
ProgressԱռաքման հաշվարկված առաջընթացը
Last syncՎերջին համաժամացման ամսաթիվն ու ժամը
ErrorՎերջին համաժամացման սխալը, եթե առկա է
ActionԱռանձին առաքանու ձեռքով թարմացում

Կարող եք որոնել առաքանիները և զտել աղյուսակը հետևյալ բաժիններով՝

  • All — բոլորը
  • Active — ակտիվ
  • Delivered — առաքված
  • Errors — սխալներ

Յուրաքանչյուր էջում ցուցադրվող տողերի քանակը կարելի է փոխել Screen Options-ում։


Առաքանիների ձեռքով կառավարում

Scan existing shipments

Օգտագործեք Scan existing shipments կոճակը՝ հավելման տեղադրումից կամ ակտիվացումից առաջ ստեղծված HayPost fulfillment-ները գտնելու համար։

Synchronize all

Օգտագործեք Synchronize all կոճակը՝ բոլոր ակտիվ HayPost առաքանիների թարմացումը հերթագրելու համար։

Synchronize

Shipments աղյուսակում օգտագործեք Synchronize կոճակը՝ մեկ առաքանու տվյալներն անմիջապես թարմացնելու համար։


Հետևման կարգավորումներ

Հետևման կարգավորումները հասանելի են այստեղ՝

WordPress Admin → PS Gateway → HayPost → Settings
ԿարգավորումՆկարագրություն
Automatic synchronizationՊարբերաբար թարմացնում է ակտիվ HayPost առաքանիները
Update intervalԸնտրեք 15 րոպե, 30 րոպե, 1 ժամ, 3 ժամ կամ 6 ժամ
Customer timelineՀաճախորդի պատվերի էջում ցուցադրում է HayPost-ի առաջընթացն ու հետևման իրադարձությունները
Collapse older eventsՏեսանելի է պահում նորագույն իրադարձությունները, իսկ հները տեղադրում է բացվող բաժնում
Events shown to customers initiallyՆորագույն իրադարձությունների քանակը, որը ցուցադրվում է մինչև հին իրադարձությունների ծալումը

Կարևոր է․ WordPress cron-ը գործարկվում է, երբ կայքն այցելություններ է ստանում։ Քիչ այցելվող կայքերում պլանավորված թարմացումները կարող են աշխատել ընտրված միջակայքից ուշ։


Առաքման ներդիր

Ներհանրապետական առաքման գործիքները հասանելի են այստեղ՝

WordPress Admin → PS Gateway → HayPost → Delivery

Delivery ներդիրը ներառում է՝

  • առաքման տվյալների վերջին համաժամացման կարգավիճակը,
  • WooCommerce առաքման գոտիների ստեղծումն ու թարմացումը,
  • Sprint, Parcels և Yerevan Express Service սակագնային աղյուսակները,
  • պաշտոնական և ձեռքով փոփոխված սակագները։

Սակագների և փոստային ինդեքսների աղբյուրները

ՏվյալԱղբյուրԹարմացման եղանակ
Sprint սակագներHayPost APIԱվտոմատ օրական կամ ձեռքով համաժամացում
Parcels սակագներHayPost APIԱվտոմատ օրական կամ ձեռքով համաժամացում
Հայաստանի փոստային ինդեքսներHayPost APIԱվտոմատ օրական կամ ձեռքով համաժամացում
Yerevan Express Service (YES)Հավելման մեջ ներկառուցված ՀայՓոստի պաշտոնական սակագնային աղյուսակԹարմացվում է հավելման նոր տարբերակով կամ փոխվում ձեռքով
Ձեռքով սակագինԽանութի ադմինիստրատորՊահպանվում է Delivery ներդիրից

ՀայՓոստի delivery API-ն ներկայում YES ծառայության գները չի տրամադրում։ Այդ պատճառով հավելումը ներառում է տվյալ տարբերակի պատրաստման պահին ստուգված՝ տուն առաքման պաշտոնական սակագնային աղյուսակը։ Աղյուսակում նշվում է ներկառուցված տվյալների ստուգման ամսաթիվը։

Ավտոմատ համաժամացումը երբեք չի վերագրում այն տողերը, որոնց համար ընտրված է Manual աղբյուրը։

Սակագների և փոստային ինդեքսների համաժամացում

Sprint, Parcels և Հայաստանի փոստային ինդեքսների տեղեկատուն անմիջապես թարմացնելու համար սեղմեք Synchronize tariffs and postal codes։ Եթե ՀայՓոստը ժամանակավորապես անհասանելի է, checkout-ը շարունակում է օգտագործել նախորդ վավեր տվյալները։


WooCommerce առաքման գոտիներ

Հավելումը կարող է ստեղծել կամ թարմացնել Երևանի, Հայաստանի տասը մարզերի և Հայաստանի ընտրովի պահուստային առաքման գոտիները։

  1. Բացեք Delivery ներդիրը
  2. Ընտրեք այն տարածաշրջանները, որոնք պետք է ստեղծվեն կամ թարմացվեն
  3. Անհրաժեշտության դեպքում ընտրեք Հայաստանի պահուստային գոտին
  4. Սեղմեք Create / update delivery zones
  5. Ստուգեք գոտիների հերթականությունը WooCommerce → Settings → Shipping → Shipping zones բաժնում

Տարածաշրջանային գոտիներն օգտագործում են Հայաստանի քառանիշ փոստային ինդեքսները։ Երկրի մակարդակի պահուստային գոտին պետք է մնա տարածաշրջանային գոտիներից հետո, քանի որ WooCommerce-ն օգտագործում է առաջին համապատասխան գոտին։

Կառավարվող գոտու թարմացումը թարմացնում է դրա փոստային ինդեքսները, սակայն պահպանում է ադմինիստրատորի փոխած գոտու անունը, հերթականությունը, առաքման մեթոդների անունները, միացված վիճակը և instance կարգավորումները։

Եթե կառավարվող գոտին ջնջվել է անմիջապես WooCommerce-ում, հավելումը այն ցույց է տալիս որպես չստեղծված, և անհրաժեշտության դեպքում գոտին կարելի է կրկին ստեղծել։


HayPost առաքման մեթոդներ

ՄեթոդՀասանելիությունԱռաքման ժամկետ
HayPost Standard DeliveryՀայաստանի ընտրված առաքման գոտիներ․ Sprint-ը և/կամ Parcels-ը պետք է միացված լինեն1–3 օր
Yerevan Express Service (YES)Միայն Երևանի համապատասխան փոստային ինդեքսներ, մինչև 20 կգ փաթեթներՆույն կամ հաջորդ աշխատանքային օրը

Հավելման ստեղծած Երևանի գոտին ստանում է Standard և YES մեթոդները։ Մյուս ստեղծված տարածաշրջանային և պահուստային գոտիները ստանում են միայն Standard մեթոդը։

Դրանք գրանցված են որպես WooCommerce-ի երկու առանձին ստանդարտ առաքման մեթոդներ։ Յուրաքանչյուր WooCommerce գոտում կարող եք դրանք առանձին միացնել, անջատել, վերանվանել և փոխել հերթականությունը։

Ստանդարտ WooCommerce shipping rate filter-ներով աշխատող պայմանական առաքման հավելումները սովորաբար կարող են առանձին կառավարել HayPost-ի երկու մեթոդները։ Դա թույլ է տալիս կիրառել պատվերի գումարի, քանակի, ապրանքների, shipping class-ների, օգտատիրոջ դերի, coupon-ների և այլ պայմանների կանոններ։ Վերջնական համատեղելիությունը կախված է օգտագործվող պայմանական առաքման հավելումից։


Առաքման արժեքի կարգավորումներ

Առաքման արժեքի ընդհանուր կարգավորումները հասանելի են այստեղ՝

WordPress Admin → PS Gateway → HayPost → Settings
ԿարգավորումՆկարագրություն
Automatic synchronizationWordPress cron-ի միջոցով օրական մեկ անգամ համաժամացնում է առաքման սակագներն ու փոստային ինդեքսները
Packaging weightԱվելացվում է ապրանքների ընդհանուր քաշին՝ սակագին ընտրելուց առաջ
Fixed markupՄեկ անգամ ավելացվում է ՀայՓոստի յուրաքանչյուր առաքման արժեքին
Percentage markupՀաշվարկվում է ՀայՓոստի հիմնական սակագնից
Price roundingԿլորացում մոտակա արժեքին, վերև, ներքև կամ առանց կլորացման
Rounding step10, 50, 100 կամ 500 դրամ քայլ
Fallback costԸնտրովի Standard արժեք, որը կիրառվում է միայն այն դեպքում, երբ պահպանված սակագներով հնարավոր չէ հաշվարկել փաթեթի արժեքը

Վերջնական արժեքը՝ ՀայՓոստի սակագին + ֆիքսված հավելավճար + ՀայՓոստի սակագնի տոկոս։ Կլորացումը կիրառվում է վերջում։

Fallback cost-ը չի վերացնում YES-ի փոստային ինդեքսի և 20 կգ սահմանափակումները։


Հաճախորդի հետևման ժամանակագիծ

Երբ Customer timeline կարգավորումը միացված է, համաժամացված HayPost տվյալները ցուցադրվում են հաճախորդի WooCommerce պատվերի էջում։

Ժամանակագիծը ներառում է՝

  • հետևման համարը,
  • ՀայՓոստի կայքում առաքանու էջի հղումը,
  • առաքման տեսողական առաջընթացը,
  • հետևման վերջին իրադարձությունը,
  • իրադարձության վայրը և երկիրը,
  • իրադարձության ամսաթիվն ու ժամը,
  • բացվող բաժնում ավելի վաղ իրադարձությունները։

Ժամանակագիծն օգտագործում է WooCommerce fulfillment-ի հետ պահպանված հետևման տվյալները։ Եթե ՀայՓոստի ծառայությունը ժամանակավորապես անհասանելի է, վերջին հաջող համաժամացման տվյալները մնում են հասանելի։


WordPress Dashboard widget

Հավելումը WordPress Dashboard-ում ավելացնում է կոմպակտ HayPost Tracking widget։

Widget-ը ցուցադրում է՝

  • լիցենզիայի կարգավիճակը,
  • ակտիվ առաքանիների քանակը,
  • համաժամացման սխալների քանակը,
  • հաջորդ ավտոմատ համաժամացման ժամանակը։

Widget-ի ներքևում գտնվող Shipments և Settings հղումներով կարող եք բացել HayPost կառավարման համապատասխան ներդիրը։


Առաքանու կարգավիճակ և առաջընթաց

HayPost-ի հետևման իրադարձությունները վերածվում են առաքման հստակ առաջընթացի ցուցիչի։

Կախված ՀայՓոստից ստացված իրադարձություններից՝ առաքանին կարող է անցնել հետևյալ փուլերով՝

  1. Առաքանին ընդունվել է
  2. Մշակում կամ տեսակավորում
  3. Տեղափոխման ճանապարհին
  4. Ժամանել է Հայաստան կամ գտնվում է մաքսային ձևակերպման փուլում
  5. Ուղարկվել է առաքման վայր
  6. Հանձնվել է հասցեատիրոջը

Իրադարձությունների ճշգրիտ անվանումներն ու վայրերը տրամադրում է ՀայՓոստը, և դրանք կարող են տարբեր լինել առաքանիների միջև։


Token-ի և լիցենզիայի պաշտպանություն

HayPost Tracking Add-on-ի աշխատանքի համար անհրաժեշտ է PlanetStudio-ի կողմից տրամադրված ակտիվ token։

Եթե token-ը ակտիվ չէ կամ ժամկետանց է՝

  • HayPost API հարցումներն անջատվում են,
  • ավտոմատ համաժամացումը դադարեցվում է,
  • ձեռքով համաժամացման գործողություններն անջատվում են,
  • հաճախորդի հետևման ժամանակագիծը չի ցուցադրվում։
  • առաքման տվյալների համաժամացումն ու գոտիների կառավարման գործողություններն անջատվում են,
  • HayPost checkout սակագները հասանելի չեն լինում։

Պահպանված առաքանիների, սակագների, փոստային ինդեքսների և ձեռքով գների տվյալները չեն ջնջվում։ Token-ը կրկին ակտիվացնելուց հետո համաժամացումն ու checkout սակագները վերականգնվում են։


Խնդիրների լուծում

Առաքանին չի երևում աղյուսակում

Համոզվեք, որ՝

  • հավելման token-ը ակտիվ է,
  • WooCommerce պատվերն ունի fulfillment,
  • առաքման մատակարարը նշված է որպես HayPost,
  • fulfillment-ում պահպանված է հետևման համար։

Այնուհետև բացեք Shipments ներդիրը և սեղմեք Scan existing shipments։

Առաքանին ավտոմատ չի թարմացվում

Համոզվեք, որ՝

  • Automatic synchronization-ը միացված է,
  • հավելման token-ը ակտիվ է,
  • WordPress cron-ը ճիշտ է աշխատում,
  • կայքը բավարար այցելություններ է ստանում պլանավորված առաջադրանքները գործարկելու համար,
  • ՀայՓոստի հետևման ծառայությունը հասանելի է։

Մեկ առաքանին ձեռքով ստուգելու համար կարող եք նաև սեղմել Synchronize։

Հաճախորդի ժամանակագիծը չի երևում

Համոզվեք, որ՝

  • HayPost կարգավորումներում Customer timeline-ը միացված է,
  • հավելման token-ը ակտիվ է,
  • առաքանին առնվազն մեկ անգամ համաժամացվել է,
  • ՀայՓոստը տվյալ հետևման համարի համար վերադարձրել է իրադարձություններ։

Համաժամացման սխալ

Վերջին սխալը ցուցադրվում է Shipments աղյուսակի Error սյունակում։

Հնարավոր պատճառներն են՝

  • անվավեր հետևման համար,
  • ՀայՓոստը չի գտել առաքանին,
  • ՀայՓոստի ծառայության ժամանակավոր սխալ,
  • ցանցային կապի խնդիր,
  • ոչ ակտիվ կամ ժամկետանց հավելման token։

HayPost առաքումը չի ցուցադրվում checkout-ում

Համոզվեք, որ՝

  • հավելման token-ը ակտիվ է,
  • WooCommerce խանութի արժույթը AMD է,
  • առաքման երկիրը Հայաստանն է,
  • հաճախորդը մուտքագրել է վավեր քառանիշ փոստային ինդեքս,
  • համապատասխան WooCommerce գոտում HayPost մեթոդը միացված է,
  • Standard առաքման համար Sprint-ը կամ Parcels-ը միացված է,
  • պահպանված սակագնային աղյուսակը կարող է հաշվարկել փաթեթի քաշը կամ սահմանված է fallback cost։

YES-ը չի ցուցադրվում

Համոզվեք, որ YES-ը միացված է Delivery սակագնային աղյուսակում, առաքման փոստային ինդեքսը պատկանում է Երևանին, Երևանի գոտում ավելացված է YES մեթոդը, իսկ փաթեթի քաշը՝ ներառյալ փաթեթավորումը, չի գերազանցում 20 կգ-ը։

Սակագները կամ փոստային ինդեքսները չեն թարմացվում

Համոզվեք, որ token-ը ակտիվ է, WordPress cron-ը ճիշտ է աշխատում, և ՀայՓոստի delivery ծառայությունը հասանելի է։ Ձեռքով ստուգման համար օգտագործեք Synchronize tariffs and postal codes։ Եթե համաժամացումը ձախողվում է, նախորդ վավեր տվյալները շարունակում են գործել։


Օգնության կարիք ունե՞ք

Օգնության համար դիմեք աջակցության ծառայությանը՝

Աջակցություն
https://planetstudio.am/support/

Սքրինշոթներ