Պատվիրել կայք

Կայքերի և առցանց խանութների ստեղծում Հայաստանում

Կորպորատիվ կայքեր, լենդինգ էջեր և WooCommerce խանութներ՝ ձեր բիզնեսի խնդիրներին համապատասխան։

Planet Studio-ն կայքեր է ստեղծում 2003 թվականից՝ առաջարկելով նաև առցանց վճարումների և էլեկտրոնային ՀԴՄ-ի սեփական լուծումներ։

WordPress կայքերի մշակում

Կայք՝ ձեր ընկերությունը, ծառայությունները կամ նախագիծը ներկայացնելու համար։

Ստեղծում ենք WordPress կայքեր՝ ձեր նպատակներին համապատասխան կառուցվածքով և հարմար կառավարմամբ։ Տեքստերը, նկարներն ու նորությունները կարող եք թարմացնել ինքնուրույն։

  • Տեքստերի և նկարների ինքնուրույն խմբագրում
  • Կայքի բազային SEO կարգավորում
  • Հարմար դիտում հեռախոսով, պլանշետով և համակարգչով
  • Բազմալեզու բովանդակության հնարավորություն

Առցանց խանութ՝ WooCommerce-ով

Ստեղծում ենք WooCommerce խանութներ՝ ապրանքների և պատվերների հարմար կառավարմամբ։ Վճարման ու առաքման տարբերակները կարգավորում ենք ըստ ձեր վաճառքի պայմանների։

  • Ապրանքների, գների և մնացորդների կառավարում
  • Զամբյուղ և պատվերի ձևակերպում
  • Վճարման և առաքման տարբերակների կարգավորում
  • Հայկական վճարումների և էլեկտրոնային ՀԴՄ-ի ինտեգրման հնարավորություն

Վճարումներ և լրացուցիչ հնարավորություններ

Մեր մշակած PlanetStudio Payment Gateway-ը (PSPG) միացնում է ձեր կայքը հայկական բանկերին և վճարային համակարգերին։

Առցանց վճարումներ

Միացնում ենք հայկական բանկերի և վճարային համակարգերի առցանց վճարումները՝ PSPG-ի միջոցով։

Էլեկտրոնային ՀԴՄ

Միացնում ենք էլեկտրոնային կտրոնների ստեղծումն ու վերադարձը՝ PSPG eHDM հավելումով։

PayLink և QR վճարումներ

Ընդունեք վճարումներ հղումով կամ QR-կոդով՝ նաև առանց առցանց խանութի։

Կարող ենք ավելացնել նաև վճարման ձևեր և նվիրատվությունների ընդունում՝ PayForm, WPForms ու GiveWP ինտեգրումներով։

Մեր գնային փաթեթները

Նշված են մեկնարկային գները։ Վերջնական արժեքը կախված է կայքի ծավալից, դիզայնից, լեզուներից և ինտեգրումներից։

Լենդինգ էջ

֏ 150,000 սկսած

Մեկ էջ՝ ձեր առաջարկը ներկայացնելու և հայտեր ստանալու համար։

  • WordPress-ի հիման վրա
  • Հարմար բջջային սարքերի համար
  • Մեկ լեզու

Կորպորատիվ կայք

֏ 250,000 սկսած

Բազմաէջ կայք՝ ընկերության և ծառայությունների ներկայացմամբ։

  • WordPress-ի հիման վրա
  • Հարմար բջջային սարքերի համար
  • Բազմալեզու
  • Google Analytics

Առցանց խանութ

֏ 300,000 սկսած

Առցանց վաճառք՝ կատալոգով, զամբյուղով և պատվերների կառավարմամբ։

  • WordPress և WooCommerce
  • Ապրանքների կատալոգ
  • Զամբյուղ և պատվերի ձևակերպում
  • Պատվերների կառավարում
  • Հարմար բջջային սարքերի համար
  • Բազմալեզու
  • vPOS վճարումների ինտեգրում
  • eHDM ինտեգրում
  • PayLink և QR վճարումներ
  • Google Analytics

Փաթեթի կազմը, դոմենի, հոսթինգի, լիցենզիաների և հետագա սպասարկման ծախսերը նախապես համաձայնեցնում ենք։ Բանկային սակագները սահմանում է ծառայություն մատուցողը։

Մեր աշխատանքներից

Ինչպես ենք աշխատում

01

Նախագծի քննարկում

Պարզում ենք ձեր նպատակը, լսարանը և կայքի անհրաժեշտ գործառույթները։

02

Ծավալի և արժեքի համաձայնեցում

Համաձայնեցնում ենք աշխատանքների ծավալը, արժեքը, ժամկետներն ու վճարման պայմանները։

03

Դիզայն և մշակում

Ձևավորում ենք էջերը, տեղադրում նյութերը և կարգավորում գործառույթներն ու ինտեգրումները։

04

Ստուգում և գործարկում

Ստուգում ենք կայքի աշխատանքը տարբեր սարքերով և ձեր հաստատումից հետո գործարկում այն։

05

Կառավարման փոխանցում

Փոխանցում ենք կառավարման հասանելիությունը և ցույց տալիս՝ ինչպես թարմացնել բովանդակությունը։

Հաճախ տրվող հարցեր կայքերի մասին

Որքա՞ն արժե կայքի ստեղծումը։

Լենդինգ էջը՝ սկսած 150,000 դրամից, կորպորատիվ կայքը՝ 250,000 դրամից, առցանց խանութը՝ 300,000 դրամից։ Վերջնական արժեքն ու աշխատանքների կազմը համաձայնեցնում ենք ըստ ձեր պահանջների։

Որքա՞ն ժամանակ է պահանջվում կայքի ստեղծման համար։

Ժամկետը համաձայնեցնում ենք՝ հաշվի առնելով նախագծի ծավալն ու նյութերի պատրաստ լինելը։ Բանկերի և այլ արտաքին ծառայությունների միացումը կախված է նաև դրանց մատակարարներից։

Ի՞նչ է անհրաժեշտ աշխատանքը սկսելու համար։

Ներկայացրեք ձեր գործունեությունը, կայքի նպատակը և առկա կայքը կամ դոմենը։ Այնուհետև կհամաձայնեցնենք անհրաժեշտ նյութերի ցանկը՝ լոգո, տեքստեր, լուսանկարներ, կապի և ապրանքների տվյալներ։

Կկարողանա՞մ ինքնուրույն թարմացնել կայքը։

Այո։ Կարող եք ինքնուրույն խմբագրել բովանդակությունը, իսկ խանութում՝ նաև ապրանքները, գներն ու պատվերները։ Հանձնելիս ցույց ենք տալիս հիմնական գործողությունները։

Հնարավո՞ր է ունենալ բազմալեզու կայք։

Այո՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն և այլ լեզուներով։ Լեզուների քանակն ու թարգմանությունների պատրաստումը համաձայնեցնում ենք առանձին։

Ի՞նչ է անհրաժեշտ առցանց վճարումներ միացնելու համար։

Պետք է միացնել ծառայությունն ընտրված բանկում կամ վճարային համակարգում և ստանալ ինտեգրման տվյալները։ Մենք կարգավորում ու ստուգում ենք վճարումները։ Արժույթներն ու միջնորդավճարները կախված են մատակարարի պայմաններից։

Կարո՞ղ եք միացնել էլեկտրոնային ՀԴՄ։

Այո՝ PSPG eHDM հավելումով։ Անհրաժեշտ են գրանցված էլեկտրոնային ՀԴՄ և համապատասխան հասանելիության տվյալներ․ մենք կատարում ենք տեխնիկական միացումն ու ստուգումը։

Կարելի՞ է վճարումներ ընդունել առանց առցանց խանութի։

Այո՝ PSPG վճարման հղումով, QR-կոդով կամ վճարման ձևով։ Անհրաժեշտ է նաև համապատասխան բանկային կամ վճարային ծառայության միացում։

Դոմենը, հոսթինգը և լիցենզիաները ներառվա՞ծ են գնի մեջ։

Դրանց ներառումն ու վճարները նշվում են անհատական առաջարկում։ Դոմենը, հոսթինգը և որոշ հավելումներ պահանջում են պարբերական երկարաձգում կամ բաժանորդագրություն։

Ի՞նչ է ներառում կայքի բազային SEO կարգավորումը։

Կարգավորում ենք էջերի վերնագրերը, մետա նկարագրությունները, հղումների կառուցվածքն ու կայքի քարտեզը՝ համաձայնեցված ծավալով։ Շարունակական SEO առաջխաղացումն առանձին ծառայություն է․ որոնման դիրքեր չենք երաշխավորում։

Ո՞վ է սպասարկելու կայքը գործարկումից հետո։

Բովանդակությունը կարող եք կառավարել ինքնուրույն։ Թարմացումները, պահուստային պատճեններն ու տեխնիկական ստուգումները կարող ենք կատարել առանձին սպասարկման պայմանավորվածությամբ։

Քննարկենք ձեր կայքը

Նշեք՝ ինչպիսի կայք է ձեզ անհրաժեշտ։ Կապ կհաստատենք՝ մանրամասները քննարկելու և լուծում առաջարկելու համար։

Հասանելի է
Ընտրեք տարբերակները