Վերադարձի քաղաքականություն

Վերջին թարմացում՝ 11 մարտ, 2026

1. Ընդհանուր դրույթներ

https://planetstudio.am-ում տրամադրվող բոլոր պրոդուկտները հանդիսանում են թվային ծրագրային պրոդուկտներ (WordPress plugins և add-ons)։

Քանի որ ծրագրային ապահովումը թվային է, այն հնարավոր չէ «վերադարձնել» օգտագործումից հետո։ Այդ պատճառով գնված ծրագրային պրոդուկտների համար գումարի վերադարձը սահմանափակվում է ստորև նշված պայմաններով։

Մեր ծրագրային պրոդուկտները տրամադրվում են «ինչպես կան» (as is) սկզբունքով։


2. Trial տարբերակ

Հնարավոր տեխնիկական անհամատեղելիություններից խուսափելու համար PlanetStudio-ի որոշ պրոդուկտների համար տրամադրվում է trial կամ փորձնական տարբերակ, որը թույլ է տալիս օգտատերերին փորձարկել ծրագրային պրոդուկտը մինչև գնում կատարելը։

Խորհուրդ ենք տալիս նախ օգտագործել trial տարբերակը և համոզվել, որ պրոդուկտը ճիշտ է աշխատում Ձեր կայքում և համապատասխանում է Ձեր պահանջներին։


3. Token-ի ակտիվացում

Եթե գնված ծրագրային պրոդուկտի համար տրամադրված լիցենզիայի token-ը ակտիվացվել է, ապա դա համարվում է, որ ծրագրային պրոդուկտն արդեն օգտագործվել է։

Token-ի ակտիվացումը համարվում է ծրագրային պրոդուկտի օգտագործման փաստ, և այդ պահից հետո գնումը համարվում է վերջնական։


4. Վերադարձի բացառիկ դեպքեր

Գումարի վերադարձ կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, երբ՝

  • ծրագրային պրոդուկտը չի աշխատում հայտարարագրված ֆունկցիոնալության համաձայն, և
  • մեր տեխնիկական աջակցությամբ խնդիրը չի վերացվում։

Այդպիսի դեպքերում մենք կարող ենք՝

  • ուսումնասիրել խնդիրը
  • տրամադրել տեխնիկական աջակցություն
  • իրականացնել անհրաժեշտ ուղղումներ
  • հրապարակել ծրագրային թարմացում (update)

5. Համատեղելիության սահմանափակումներ

Մենք չենք կարող երաշխավորել մեր ծրագրային պրոդուկտների լիարժեք համատեղելիությունը բոլոր հոսթինգ միջավայրերի, սերվերային կոնֆիգուրացիաների, WordPress տարբերակների, թեմաների կամ երրորդ կողմի պլագինների հետ։

Գումարի վերադարձ չի տրամադրվում այն դեպքերում, երբ խնդիրները պայմանավորված են՝

  • կայքի սերվերի կամ հոսթինգ միջավայրի կարգավորումներով
  • WordPress-ի կամ PHP-ի անհամապատասխան տարբերակներով
  • այլ պլագինների կամ թեմաների հետ կոնֆլիկտներով
  • կայքի անհատական փոփոխություններով կամ ոչ ստանդարտ կոնֆիգուրացիաներով

6. Երրորդ կողմի ծառայություններ

PlanetStudio-ի որոշ ծրագրային պրոդուկտներ կարող են ինտեգրվել երրորդ կողմի ծառայությունների հետ (օրինակ՝ վճարային համակարգեր կամ արտաքին API ծառայություններ)։

Մենք պատասխանատվություն չենք կրում այն դեպքերի համար, երբ խնդիրները առաջանում են այդ ծառայությունների աշխատանքի խափանումների, API սահմանափակումների կամ արտաքին համակարգերի փոփոխությունների պատճառով։


7. Տեխնիկական աջակցություն

Եթե ծրագրային պրոդուկտի աշխատանքի հետ կապված խնդիր է առաջանում, մենք առաջարկում ենք տեխնիկական աջակցություն՝

  • խնդրի ուսումնասիրություն
  • հնարավոր լուծման առաջարկ
  • անհրաժեշտության դեպքում ծրագրային ուղղումներ
  • ծրագրային թարմացումներ

Մեր նպատակն է ապահովել, որ մեր ծրագրային պրոդուկտները աշխատեն անխափան։


8. Կապ

Եթե ունեք հարցեր վերադարձի քաղաքականության վերաբերյալ, կարող եք կապ հաստատել մեզ հետ՝

PlanetStudio
Website: https://planetstudio.am