Ծրագրային լիցենզիայի պայմանագիր

Վերջին թարմացում՝ 11 մարտ, 2026

1. Ընդհանուր դրույթներ

Սույն պայմանագիրը կարգավորում է https://planetstudio.am կայքում տրամադրվող ծրագրային պրոդուկտների (WordPress plugins և add-ons) օգտագործման պայմանները։

Ծրագրային պրոդուկտը ձեռք բերելով, ներբեռնելով կամ օգտագործելով՝ օգտատերը համաձայնում է սույն լիցենզիայի պայմաններին։


2. Լիցենզիայի տրամադրում

PlanetStudio-ն օգտատիրոջը տրամադրում է սահմանափակ, ոչ բացառիկ և չփոխանցվող լիցենզիա՝ ծրագրային պրոդուկտը օգտագործելու համար։

Լիցենզիան թույլ է տալիս օգտագործել ծրագրային պրոդուկտը միայն այն կայքում կամ դոմենում, որի համար ակտիվացվել է համապատասխան լիցենզիայի token-ը։

Լիցենզիան չի փոխանցում ծրագրային պրոդուկտի սեփականության իրավունքը օգտատիրոջը։


3. Token-ի ակտիվացում

PlanetStudio-ի որոշ պրոդուկտներ օգտագործում են լիցենզիայի token համակարգ, որը նախատեսված է՝

  • լիցենզիայի վավերացման
  • թարմացումների տրամադրման
  • բաժանորդագրության կարգավիճակի ստուգման համար

Token-ի ակտիվացումը համարվում է ծրագրային պրոդուկտի օգտագործման փաստ։


4. Օգտագործման սահմանափակումներ

Օգտատերը իրավունք չունի՝

  • տարածել կամ վերավաճառել ծրագրային պրոդուկտը
  • փոխանցել լիցենզիան երրորդ կողմին
  • հրապարակել կամ տարածել ծրագրի աղբյուրային ֆայլերը
  • կատարել ծրագրային միջամտություն լիցենզավորման համակարգը շրջանցելու նպատակով

Ծրագրային պրոդուկտը կարող է օգտագործվել միայն լիցենզիայի պայմաններին համապատասխան։


5. Թարմացումներ

Լիցենզիայի գործողության ընթացքում օգտատերը կարող է ստանալ ծրագրային թարմացումներ, որոնք կարող են ներառել՝

  • սխալների ուղղումներ
  • անվտանգության թարմացումներ
  • նոր ֆունկցիոնալություն

Թարմացումների հասանելիությունը կարող է կախված լինել ակտիվ բաժանորդագրությունից կամ լիցենզիայի ժամկետից։


6. Տեխնիկական աջակցություն

PlanetStudio-ն կարող է տրամադրել տեխնիկական աջակցություն իր պրոդուկտների համար։

Տեխնիկական աջակցությունը կարող է ներառել՝

  • խնդիրների ուսումնասիրություն
  • կոնֆիգուրացիայի վերաբերյալ խորհուրդներ
  • ծրագրային ուղղումներ

Տեխնիկական աջակցությունը չի ներառում կայքի անհատական ծրագրավորում կամ երրորդ կողմի ծրագրերի փոփոխություն։


7. Համատեղելիություն

PlanetStudio-ն չի կարող երաշխավորել ծրագրային պրոդուկտների լիարժեք համատեղելիությունը բոլոր հնարավոր սերվերային միջավայրերի, հոսթինգ ծառայությունների, թեմաների կամ երրորդ կողմի պլագինների հետ։

Կայքի տեխնիկական միջավայրի համապատասխանեցումը ծրագրային պրոդուկտի պահանջներին օգտատիրոչ պարտավորությունն է։


8. Երրորդ կողմի ծառայություններ

Որոշ պրոդուկտներ կարող են ինտեգրվել երրորդ կողմի ծառայությունների հետ (օրինակ՝ վճարային համակարգեր կամ արտաքին API ծառայություններ)։

PlanetStudio-ն պատասխանատվություն չի կրում այն դեպքերի համար, երբ խնդիրները առաջանում են այդ ծառայությունների աշխատանքի խափանումների կամ փոփոխությունների պատճառով։


9. Պատասխանատվության սահմանափակում

Ծրագրային պրոդուկտները տրամադրվում են «ինչպես կան» (as is) սկզբունքով։

PlanetStudio-ն պատասխանատվություն չի կրում ծրագրային պրոդուկտների օգտագործման հետևանքով առաջացած որևէ ուղղակի կամ անուղղակի վնասների համար։

10. Ծրագրային պրոդուկտների օգտագործում և պատասխանատվություն

PlanetStudio-ի ծրագրային պրոդուկտները մշակվում են բարձր որակի ստանդարտներով և մշտապես բարելավվում են։ Սակայն, ինչպես ցանկացած ծրագրային ապահովում, դրանք կարող են կախված լինել տարբեր տեխնիկական միջավայրերից, սերվերային կոնֆիգուրացիաներից և երրորդ կողմի համակարգերից։

PlanetStudio-ն չի կարող երաշխավորել ծրագրային պրոդուկտների անխափան աշխատանքը բոլոր հնարավոր տեխնիկական միջավայրերում կամ դրանց լիարժեք անսխալ գործարկումը յուրաքանչյուր կոնֆիգուրացիայում։

Հնարավոր տեխնիկական անհամատեղելիություններից կամ գործարկման առանձնահատկություններից խուսափելու համար PlanetStudio-ն տրամադրում է փորձնական (trial) տարբերակ, որը նախատեսված է ծրագրային պրոդուկտների փորձարկման համար՝ մինչև դրանց օգտագործումը իրական արտադրական միջավայրում։

Օգտատերերին խորհուրդ է տրվում նախ փորձարկել ծրագրային պրոդուկտները համապատասխան փորձնական կամ թեստային միջավայրում, իրենց համակարգի պահանջներից ելնելով դրանց համատեղելիության և համապատասխանության ստուգման նպատակով։

Օգտատերը պարտավոր է օգտագործել ծրագրային պրոդուկտները գործող օրենսդրությանը, հարկային կանոններին և հաշվապահական պահանջներին համապատասխան։

PlanetStudio-ն պատասխանատվություն չի կրում ծրագրային պրոդուկտների օգտագործման արդյունքում առաջացած ուղղակի կամ անուղղակի վնասների, ֆինանսական կորուստների, տուգանքների, որևէ հարկային, ֆինանսական կամ իրավական այլ հետևանքների համար։

PlanetStudio-ն պատասխանատվություն չի կրում տվյալների կորստի, բիզնեսի ընդհատման, շահույթի կորստի կամ այլ տնտեսական վնասների համար, որոնք կարող են առաջանալ ծրագրային պրոդուկտների օգտագործման արդյունքում։

Արգելվում է ծրագրային պրոդուկտների կամ դրանց ցանկացած մասի տարածումը, վերավաճառքը, հրապարակումը կամ հասանելի դարձնելը երրորդ կողմերին առանց PlanetStudio-ի նախնական գրավոր թույլտվության։


11. Լիցենզիայի դադարեցում

Եթե օգտատերը խախտում է սույն պայմանագիրը, PlanetStudio-ն կարող է դադարեցնել կամ սահմանափակել լիցենզիայի գործողությունը, որի արդյունքում կարող է դադարեցվել ծրագրային պրոդուկտի օգտագործման իրավունքը։


12. Փոփոխություններ պայմանագրում

PlanetStudio-ն կարող է ժամանակ առ ժամանակ թարմացնել սույն լիցենզիայի պայմանագիրը։

Թարմացված տարբերակը կհրապարակվի կայքում։


13. Կապ

Եթե ունեք հարցեր սույն լիցենզիայի պայմանագրի վերաբերյալ, կարող եք կապ հաստատել մեզ հետ՝

PlanetStudio
Website: https://planetstudio.am